Դելորեյն (Թասմանիա)
Բնակավայր | ||
---|---|---|
Դելորեյն | ||
Երկիր | Ավստրալիա | |
Համայնք | Meander Valley Council? | |
ԲԾՄ | 241 մետր | |
Բնակչություն | ▲3035 մարդ (օգոստոսի 10, 2021)[1] | |
Փոստային դասիչ | 7304 | |
| ||
Դելորեյն (անգլ.՝ Deloraine), փոքր քաղաք (անգլ.՝ town) Թասմանիայի հյուսիսում (Ավստրալիա)։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դելորեյնը գտնվում է հյուսիսային Թասմանիայում՝ Մեծ Արևմտյան Թիրսի լեռնաշղթայի ստորոտին մոտ։ Քաղաքով հոսում է Մեանդր գետը՝ Հարավային Էսկ գետի ձախ վտակը։ Դելորեյնը մոտավորապես նույն հեռավորությունն է (մոտ 50 կմ) Լոնսսթոնից և Դեվոնպորտից[2][3]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքը, որտեղ այժմ գտնվում է Դելորեյնը, եվրոպացիների կողմից ուսումնասիրվել է մոտ 1823 թվականին, և դրանից անմիջապես հետո այնտեղ հայտնվել են առաջին բնակավայրերը[4]։ 1828 թվականին կալանավորների աշխատանքով կառուցվել է առաջին կամուրջը Մեանդեր գետի վրա, իսկ 1831 թվականին կառուցվել է առաջին տունը ներկայիս Դելորեյնի տարածքում[5]։ 1832 թվականին տեղագրագետ Թոմաս Սքոթը (Thosmas Scott, 1800—1855) բնակավայրին տվել է «Դելորեյն» անունը՝ փոխառելով այս անվանումը «Վերջին մենեստրելի երգը» պոեմից, որի հեղինակը նրա ազգական Վալտեր Սքոթն է[5][6]։
1836 թվականին բնակավայրում բացվել է փոստային բաժանմունք։ Բնակչության աճը դանդաղ էր, բայց նոր վերաբնակիչների ներհոսքը զգալիորեն մեծացել է 1850-ականներին, երբ կառավարությունը սկսել է հողը վաճառել 1 մեկ ակրը ֆունտ ստեռլինգով։ 1863 թվականին Դելորեյնն ստացել է քաղաքային ինքնակառավարվող տարածքի (անգլ.՝ municipality) կարգավիճակ, իսկ 1872 թվականին ավարտվել է Դելորեյնի և Լոնսեստոնի միջև երկաթուղու կառուցումը[5]։
1981 թվականից ի վեր ամեն տարի Դելորեյնում անցկացվում է Tasmanian Craft Fair-ը, որը արվեստի և արհեստների խոշոր տոնավաճառ է[4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Դելորեյնի բնակչությունը կազմում էր 2432 մարդ, որոնցից 45,8 %-ը տղամարդիկ էին, իսկ 54,2 %-ը՝ կանայք։
Դելորեյնի բնակիչների միջին տարիքը 48 էր[7]։
1996 | 2001 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|
[8] | 2168[9] | 2031[10] | 2243[11] | 2333[12] | 2432
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի հյուսիսային ծայրով անցնում է Բասս-Հայվեյ (Bass Highway) մայրուղին, որը ձգվում է Թասմանիայի հյուսիսային ափի երկայնքով Լոնսսթոնից մինչև Դեվոնպորտ։ Դեպի հարավ՝ Գրեյթ Լեյք լճի ուղղությամբ (հետագայում դեպի Հոբարթ), հեռանում է Հայլենդ Լեյքս-Ռոուդ (Highland Lakes Road) ավտոճանապարհը։ Արևելքից Դելորեյնին է մոտենում Մեանդեր Վելլի Ռոուդ (Meander Valley Road) ավտոմոբիլային ճանապարհը, իսկ Մոլ Քրիք Ռոուդ (Mole Creek Road) ճանապարհը գնում է դեպի արևմուտք։
Մոտակա օդանավակայաններն են Լաունսթոնի և Դեվոնպորտի օդանավակայանները, որոնք գտնվում են քաղաքի կենտրոնից մոտ 50-55 կմ հեռավորության վրա[13]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դելորեյնի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 22.4 (72.3) |
24.2 (75.6) |
19.6 (67.3) |
17.0 (62.6) |
13.8 (56.8) |
12.1 (53.8) |
12.0 (53.6) |
13.1 (55.6) |
13.9 (57) |
15.3 (59.5) |
18.5 (65.3) |
20.0 (68) |
15.7 (60.3) |
Միջին օրական °C (°F) | 15.7 (60.3) |
15.8 (60.4) |
13.7 (56.7) |
10.7 (51.3) |
8.2 (46.8) |
7.0 (44.6) |
6.9 (44.4) |
7.3 (45.1) |
8.9 (48) |
9.8 (49.6) |
12.2 (54) |
14.3 (57.7) |
10.9 (51.6) |
Միջին ցածր °C (°F) | 9 (48) |
9.1 (48.4) |
7.8 (46) |
4.3 (39.7) |
2.5 (36.5) |
1.9 (35.4) |
1.8 (35.2) |
1.5 (34.7) |
3.8 (38.8) |
4.2 (39.6) |
5.8 (42.4) |
8.6 (47.5) |
5.0 (41) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 51 (2.01) |
50 (1.97) |
51 (2.01) |
77 (3.03) |
88 (3.46) |
102 (4.02) |
121 (4.76) |
118 (4.65) |
96 (3.78) |
82 (3.23) |
64 (2.52) |
63 (2.48) |
832 (32.76) |
Միջին ամսական արևային ժամ | 294 | 250 | 227 | 200 | 148 | 132 | 137 | 149 | 190 | 244 | 247 | 267 | 2485 |
Աղբյուր #1: Meander Valley Climate Data | |||||||||||||
Աղբյուր #2: World Weather and Climate |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Deloraine // QuickStats — ABS.
- ↑ «Deloraine». www.greatwesterntiers.net.au. Վերցված է 05.05.2016-ին.
- ↑ «Deloraine». Meander Valley Council — www.meander.tas.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 19-ին. Վերցված է 05.05.2016-ին.
- ↑ 4,0 4,1 «About Deloraine». www.tascraftfair.com.au. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 31-ին. Վերցված է 06.05.2016-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Deloraine, Tasmania» (անգլերեն). www.aussietowns.com.au. Վերցված է 06.05.2016-ին.
- ↑ G. H. Crawford. «Scott, Thomas (1800—1855)» (անգլերեն). Australian Dictionary of Biography, Australian National University. Վերցված է 06.05.2016-ին.
- ↑ Kahn, T.; Bosch, J.; Levitt, M. F.; Goldstein, M. H. (1975-09). «Effect of sodium nitrate loading on electrolyte transport by the renal tubule». The American Journal of Physiology. 229 (3): 746–753. doi:10.1152/ajplegacy.1975.229.3.746. ISSN 0002-9513. PMID 2016.
- ↑ Census of Population and Housing: Selected Characteristics for Urban Centres and Localities, Tasmania, 1996
- ↑ «2001 Census QuickStats: Deloraine (Urban Centre/Locality)». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «2006 Census QuickStats: Deloraine (Urban Centre/Locality)». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «2011 Census QuickStats: Deloraine (Urban Centre/Locality)». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «2016 Census QuickStats: Deloraine (Urban Centre/Locality)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «LISTmap». Tasmanian Government Department of Primary Industries and Water. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դելորեյն (Թասմանիա)» հոդվածին։ |
|